«Չենք լռելու». Ձեռնարկատերերը պետք է միավորվեն հանուն Գնդեվանքի փրկության

«Չենք լռելու». Ձեռնարկատերերը պետք է միավորվեն հանուն Գնդեվանքի փրկության

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով:

«Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը: Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռևս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արևմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---