Գյումրիում մեկնարկել է սեյսմաբանության արդի խնդիրներին նվիրված գիտաժողով

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրիում իր աշխատանքներն է սկսում «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 50 ամյակին: ԳԱԱ-ից հայտնում են, որ գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած գիտնականներ: Կքննարկվեն երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրները, «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---