«Արժանապատիվ տրանսպորտ»-ը պահանջում է տրանսպորտի նախարարի հրաժարականը![]() ![]() PanARMENIAN.Net - Ժամը 17:00 Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան, որի կազմակերպիչները պահանջում էին Մանուկ Վարդանյանի հրաժարականը: Այդ մասին ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, որի համաձայն, նախաձեռնության ակտիվիստները նախարարի դիմում-հրաժարականի տեքստը փորձում էին հանձնել նախարարին` գցելով այն նախարարության փոստարկղը: Երիտասարդները չկարողացան այն գցել փոստարկղը, քանի որ նախարարության աշխատակիցները ամուր փակել էին նախարարության մուտքի ու նույն շենքում գործող փոստի դռները: Այնուամենայնիվ, նախաձեռնության ներկայացուցիչներից միայն մեկին` Անուշ Քոչարյանին թույլ տվեցին մտնել նախարարության շենք` բանակցելու խնդրի շուրջ` կապված քաղաքացիներին տեղաշարժման համար նորմալ պայմաններով ապահովելու հետ: Կապի և տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Պետրոս Դեմիրճյանը ցույց տվել արձանագրություն, որտեղ նախաձեռնող խմբի հետևողական աշխատանքի և թեժ գծին ստացված բողոքների շնորհիվ դիտողություն է արվել Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերի երթուղիները սպասարկող ընկերություններին: Facebook սոցիալական ցանցում ձևավորված »Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելով վերջին օրերին, մասնավորապես` սեպտեմբերի 30-ից մարզերից Երևան եկող տրանպորտի բացակայությունն ու պատկան մարմինների` քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի զանգվածային խախտման դեպքերը, պահանջում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի հրաժարականը: Պահանջի մասին հայտարարությունը տարածվել է այսօր` կեսգիշերին: Կոչին միացել են արդեն ֆեյսբուքյան 50-ից ավելի օգտատեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |