ՀԱԿ-ի նստացույցի պատճառով Խանամիրյանի հոգեհանգիստը կանցնի Ա. Խաչատրյան համերգասրահից

ՀԱԿ-ի նստացույցի պատճառով Խանամիրյանի հոգեհանգիստը կանցնի Ա. Խաչատրյան համերգասրահից

PanARMENIAN.Net - Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը կատարվելու է Արամ Խաչատրյան համերգասրահից հոկտեմբերի 8-ին ժամը 12.00-ին, իսկ հոգեհանգիստը` հոկտեմբերի 7-ին , ժամը 18:00-ից սկսած, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:

Մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ նրանք փորձել են բանակցություններ վարել Հայ ազգային կոնգրեսի հետ, որպեսզի այդ օրը նստացույցի մասնակիցները հեռացնեն իրենց վրանները Ազատության հրապարակից, և հուղարկավորման արարողությունը կատարվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից: ՀԱԿ-ը հրաժարվել է ազատել տարածքը, այդ իսկ պատճառով հուղարկավորման արարողությունը կատարվելու է Արամ Խաչատրյան համերգասրահից:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը մահացել է հոկտեմբերի 5-ին 84 տարեկան հասակում: Օգոստոսի սկզբին հայ պարարվեստի լեգենդը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բուժման կուրս էր անցել: Խանամիրյանը երկար տարիներ Պարի պետական համույթի մենակատարն էր, այնուհետև` գեղարվեստական ղեկավարը, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---