Սողանքի գոտում հողից դուրս է բերվել չորս փոքր տրակտոր

Սողանքի գոտում հողից դուրս է բերվել չորս փոքր տրակտոր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ի ժամը 14.30-ի դրությամբ փրկարարները Տավուշի մարզի սողանքային գոտում հայտնված կոնտեյներից դուրս են բերել «Շինվան 504» մակնիշի չորս փոքր տրակտոր:

Մինչ օրս սողանքից դուրս է բերվել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 27 ավտոմեքենա:

Դեպքի վայրում աշխատող փրկարարներին այսօր միացել է ևս 31 փրկարար` Կոտայքի մարզից:

Սողանքային գոտու 6 տեղամասերում որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդում են ԱԻ նախարարությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Հայտնաբերվել է երեք դի, այս պահի դրությամբ անհայտ կորածների ցանկում դեռ կա երկու հոգի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---