ՀՀ ԿԲ-ն մասնակցել է Ֆինանսական ներթափանցման միության «Գլոբալ քաղաքականության ֆորումին»

ՀՀ ԿԲ-ն մասնակցել է Ֆինանսական ներթափանցման միության  «Գլոբալ քաղաքականության ֆորումին»

PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերին Մեքսիկայում տեղի է ունեցել Ֆինանսական ներթափանցման միության (Alliance for Financial Inclusion-AFI) «Գլոբալ քաղաքականության ֆորումը»: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, միության հրավերով ֆորումին ներկա է գտնվել նաև ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը:

Ֆորումի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և հանրության ֆինանսական իրազեկվածության ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքները և կարևորվել է Հայաստանի փորձի կիրառումը անդամ երկրներում: AFI-ի ղեկավարության կողմից առաջարկվել է նաև գլխավորել միության ներքո ստեղծվող մի շարք աշխատանքային խմբեր:

Ներկայումս Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---