Ամերիաբանկն երկու անգամ ավելացրել է փոքր և միջին բիզնեսի վարկավորումը![]() 20 հոկտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - 2011-ի սկզբից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 2 անգամ ավելացրել է փոքր և միջին բիզնեսի վարկավորումը։ Ինչպես հոկտեմբերի 20-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ՓՄԲ վարկային պորտֆելն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 16,8 մլրդ դրամ։ Ինչ վերաբերվում է ֆիզիկական անձանց վարկավորմանը, ապա աճի տեմպերն այստեղ ավելի քիչ են՝ տարեսկզբի համեմատ աճը կազմել է 21 տոկոս, 14 մլրդ դրամից հասել է 17,2 մլրդ դրամի։ Այդ առումով նա նշել է, որ տարեսկզբից բանկն իր առջև նպատակ է դրել ավելացնել փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում ապահովելով կորպորատիվ բանկից ունիվերսալ բանկի սահուն անցում։ «Ռազմավարական ծրագրի իրագործման տեսանկյունից մենք, իհարկե, կատարում ենք, տեղ կա առավել ակտիվ գործունեության համար, մասնավորապես ֆիզիկական անձանց վարկավորման գծով»,- հավելել է նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |