«Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ-ը Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր են ստորագրել![]() 20 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ միջեւ ստորագրվեց Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր: Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել ինչպես արտահանող ընկերություններին` նախաարտահանման և հետարտահանման փուլերում, այնպես էլ ներմուծող ընկերություններին: Յուրաքանչյուր վարկային հայտին ցուցաբերվելու է անհատական մոտեցում, եւ պայմաններն առավելագույնս հարմարեցվելու են վարկառուին: Նշված ծրագրով վարկային միջոցները հասանելի դարձնելու նպատակով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է մրցունակ եւ մատչելի տոկոսադրույքներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «ՎԶԵԲ-ի հետ այս հերթական ծրագիրը վկայում է «Անելիք Բանկ»-ի հանդեպ բարձր հեղինակություն վայելող միջազգային կառույցների վստահության մասին: Առեւտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով կարող է ֆինանսավորվել արտահանմանն ուղղված ամբողջ արտադրական ցիկլը` սկսած հումքի ձեռքբերումից ու սարքավորումների արդիականացումից ընդհուպ մինչեւ արտահանում: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բարձրացնել Հայաստանի արտադրողների մրցունակությունը միջազգային շուկայում»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |