«Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատերը բոյկոտ է հայտարարում Երևանի քաղաքային իշխանություններինՙ![]() 25 հոկտեմբերի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր, Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը բոյկոտ է հայտարարում քաղաքային իշխանություններին: Երևանում կայացած մամլո ասուլիսում Գուրգեն Արսենյանն անդրադարձել է քաղաքապետարանի այն որոշմանը, որի համաձայն Մաշտոցի պողոտայում գտնվող «Յունիքորն գրուպի» և «Նուշիկյան ասոցիացիայի» գովազդային վահանակները պետք է ապամոնտաժվեն, քանի որ խաթարում են փողոցի էսթետիկ տեսքը: Նա նշել է, որ ընկերությունը դեմ չէ քաղաքապետարանի որոշմանը: «Մենք դժգոհ ենք նրանց մոտեցումներից այդ հարցի վերաբերյալ»,-ասել է նա: Այդ համատեքստում Արսենյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հաստատել է նրանց գովազդային վահանակների ապամոնտաժման վերաբերյալ վարչական ակտը, հիմք ընդունելով հողի վարձակալության մասին պայմանագրի բացակայությունը: Ըստ նրա, քաղաքապետարանը 5 օր է տվել ընկերություններին վահանակները հանելու համար և մեկ ամիս որոշումը բողոքարկելու համար: «Մենք մշտապես դիմել ենք քաղաքապետարան հողի վարձակալության մասին պայմանագիր կնքելու համար, սակայն, նրանք մեզ մերժել են ու խնդրել են սպասել»,-ասել է նա՝ հավելելով, որ ընկերությունը միշտ վճարել է հարկերը, նրանց երբեք չի ասվել, թե ապօրինի գործունեություն են վարում: Ըստ նրա, ընկերությունը չի ընդունում քաղաքապետարանի գործունեության սկզբունքները: «Քաղաքապետարանի գործողությունների պատճառով ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում հետագա համագործակցությունը քաղաքապետարանի հետ, ուստի որոշել եմ դադարեցնել ընկերության գործունեությունը Երևանում»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ ընկերությունը քաղաքապետարանի որոշումը համարում է ապօրինի, ուստի մտադիր է այն բողոքարկել: Քաղաքապետարանը ապամոնտաժել է վահանակները հոկտեմբերի 16-ին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |