25 հոկտեմբերի 2011 - 17:07 AMT
«Յունիքորն գրուպը» և «Նուշիկյան ասոցիացիան» 1000-ական դրամ են պահանջում քաղաքապետարանից

«Յունիքորն գրուպը» և «Նուշիկյան ասոցիացիան մտադիր են փոխհատուցում պահանջել Երևանի քաղաքապետարանից ընկերությունների գովազդային վահանակների ապամոնտաժման արդյունքում հասցված վնասի դիմաց: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր, Գուրգեն Արսենյանը, Մաշտոցի պողոտայում գտնվող երկու ընկերությունների գովազդային վահանակների ապամոնտաժման հետևանքով նրանց զգալի նյութական վնաս է հասցվել:

»Մեր գնահատականներով, ընդհանուր առմամբ ընկերությանը հասցվել է 280-300 հազար դոլարի վնաս»,-ասել է նա՝ հավելելով, որ «Յունիքորն գրուպ» ընկերությունը 110 000 դոլարի վնաս է կրել, իսկ «Նուշիկյան ասոցիացիան» ՝ 170-180 000 դոլարի: «Ես նաև ցանկանում եմ հայտնել, որ նյութական կորուստները հատուցելու հարցում մենք կոնկրետ որոշում ենք կայացրել: Քանի որ մենք հասկանում են, որ նման գումար վճարելու համար, քաղաքապետարանը սկսելու է գումար հավաքել երևանցիներից, մենք մտադիր ենք յուրաքանչյուր ընկերության համար պահանջել 1000 դրամ հատուցում»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ գովազդային վահանակների ապամոնտաժումից տուժեցին ոչ միայն ընկերությունները, այլ նաև քաղաքապետարանը: «Յուրաքանչյուր գովազդային վահանակի համար մենք վճարում էինք 1,8 մլն դրամ: Ապամոնտաժվել է 50 գովազդային վահանակ: Հաշվեք, թե ինչ գումարից է զրկվել համայնքը»,-ասել է նա:

Քաղաքապետարանը ապամոնտաժել է վահանակները հոկտեմբերի 16-ին: