Դեկտեմբերից մեքենաներից բացի, ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն նաև համակարգիչներ և կենցաղային տեխնիկա

Դեկտեմբերից մեքենաներից բացի, ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն նաև համակարգիչներ և կենցաղային տեխնիկա

PanARMENIAN.Net - Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը՝ գործադիրը որոշել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք, ինչը կընդլայնի շահողների շրջանակը և կմեծացնի ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը։

Ինչպես հայտնել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, 15 մեքենաներից բացի, խաղարկության խաղակային հիմնադրամը կհամալրվի համակարգիչներով, կենցաղային տեխնիկայով, ինտերնետի քարտերով: Այդ առնչությամբ գերատեսչության ղեկավարը հավելել է, որ մասնավոր հատվածից առաջարկ է ստացվել՝ գովազդ զետեղել կտրոնների վրա, որի հաշվին լրացուցիչ միջոցներ կհավաքագրվեն խաղարկության համար, որի համար կառավարությունը չունի այդ միջոցները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---