Էդվարդ Նալբանդյան. Երևանը բարձր է գնահատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում

Էդվարդ Նալբանդյան. Երևանը բարձր է գնահատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Հայաստանում նորանշանակ ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Արենսին (Manja Henriette Ahrens)` հավատարմագրերի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:

Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 1994թ. իր գործունեության մեկնարկից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը լուրջ ներդրում է ունեցել երեխաներին վերաբերող ծրագրերի իրականացմանը: Էդվարդ Նալբանդյանը նաև դրական գնահատեց այն փաստը, որ Հայաստանի համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 2010-2015 թթ. ծրագրում որպես հիմք են ընդունվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված առաջնահերթությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մանյա Արենսն ասաց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և դրա շրջանակներում իրականացվող գործընթացները մշտապես Հայաստանի կողմից պատշաճ ուշադրության են արժանացել, իսկ գրասենյակի աշխատանքները մշտապես վայելել են Հայաստանի կառավարության աջակցությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---