Այս տարի բուհերը պետբյուջե են վճարել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ

Այս տարի բուհերը պետբյուջե են վճարել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր: ԿԳՆ-ից հայտնում են,որ խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար- հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով և գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 հազ դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8հազ և 299918,6 հազ ցուցանիշներով:

«Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ»,- հայտնում են ԿԳՆ-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---