Բոլոր ճանապարհները բաց են, բացի Սելիմի լեռնանցքից

Բոլոր ճանապարհները բաց են, բացի Սելիմի լեռնանցքից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհները անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը` տարածքում ձնաբուք է. մաքրման աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մաքրման աշխատանքներ են իրականացվում Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին` Ծիլ Քար գյուղի հատվածում, Աշոցք-Բավրա, Գյումրի-Երևան, Քաջարան-Մեղրի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---