Ամերիաբանկը առաջարկում է մի շարք նոր հիփոթեքային վարկեր

Ամերիաբանկը առաջարկում է մի շարք նոր հիփոթեքային վարկեր

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն առաջարկում է ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր: Բանկն արդեն իսկ ուներ ճկուն պայմաններով հիփոթեքային վարկերի շատ ընդարձակ տեսականի` բնակարանի, բնակելի տան, առևտրային (կոմերցիոն) անշարժ գույքի, հողատարածքի ձեռք բերման, վերանորոգման (վերակառուցման) և այս շարքը համալրեց լիովին նոր տեսակներով:

Բանկը, մասնավորապես առաջարկում է նոր հիփոթեքային վարկերի հետևյալ տեսակները.

Ավանդով ապահովված հիփոթեքային վարկ, որը վարկառուի համար ապահովում է վստահություն. եթե նա ապագայում ունենա ֆինանսական դժվարություններ, ապա վարկի մարումները կարող են կատարվել ավանդային միջոցներից: Այս վարկի դեպքում անշարժ գույքի ձեռք բերման համար կանխավճարի գումարը հաճախորդի կողմից ներդրվում է Ամերիաբանկում որպես ավանդ և ձևակերպվում է որպես դրամական միջոցների գրավ, կամ Ամերիաբանկում գործող ավանդն է ձևակերպվում որպես գրավ, ընդ որում, ընդունվում է նաև երրորդ անձի կողմից ներդրված ավանդը: Վարկի մնացած մասի համար գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը: Երբ վարկի մարումները հասնեն այն աստիճանին, երբ մնա մարելու միայն անշարժ գույքի գրավով ապահովված մասը, ապա ավանդատուն կարող է ազատ տնօրինել ավանդի գումարը: Այլ անշարժ գույքի գրավով ապահովված վարկ: Այս վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում կամ Հայաստանի այն մարզերում, որտեղ Ամերիաբանկը չունի մասնաճյուղ: Ընդ որում, չկա սահմանափակում ձեռք բերվող գույքի գտնվելու վայրի նկատմամբ: Այս դեպքում Բանկը գրավ է վերցնում ոչ թե ձեռք բերվող անշարժ գույքը, այլ Երևանում գտնվող անշարժ գույքը կամ այն մարզերում գտնվող անշարժ գույքը, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ:

Լրացուցիչ գրավով ապահովված հիփոթեքային վարկ, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բավարար չափով կուտակված կանխավճարային գումար` հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն ունեն կայուն եկամուտ և լրացուցիչ անշարժ գույքի գրավ: Եվ այս վարկի համար սահմանված է ընդամենը 5% կանխավճար:

Ամերիաբանկը համալրելով հիփոթեքային վարկերի արդեն իսկ բազմաբնույթ տեսականին բոլորովին նոր առաջարկներով` կարող է բավարարել ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները հիփոթեքային վարկերի գծով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---