«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը նոյեմբերի 18-19 Մոսկվայում մասնակցեց Երկաթուղայինների երկրորդ համագումարին21 նոյեմբերի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը` ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ մասնակցեց նոյեմբերի 18-19 Մոսկվայում կայացած Երկաթուղայինների երկրորդ համագումարին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ներկա գտնվող 3 հազար պատվիրակների քննարկման գլխավոր թեման էր հանդիսացել հետճգնաժամային պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացումը և պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը: «Սույն ռազմավարությունը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար և ՀԿԵ-ն այժմ ուսումնասիրում է նման գործիքի կիրառման ռուսական փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրորդ համագումարի մասնակիցները նաև որոշեցին ներդրումների պահանջարկ ունեցող հիմնական ոլորտները՝ ենթակառուցվածքի արդիականացում, բարձր արագությամբ երթեվեկություն: Որպես երկաթուղային տրանսպորտի զարգացման կարևորագույն առաջնահերթություն պատվիրակները նշեցին գնացքների անվտանգ երթեվեկության ապահովումը: Երկրորդ համագումարի արդյունքներով ընդունվեց բանաձը, որում նշված են երկաթուղային ոլորտի նորարարական երկարաժամկետ զարգացման, կադրային ներուժի, միջազգային համագործակցության, ուղեվորափոխադրումների որակի բարձրացման, գների մրցունակության ապահովման առաջնահերթությունները և խնդիրները: Փաստաթղթում հատուկ նշվում է բարձր արագությամբ երթեվեկության զարգացման, հարմարավետ, արագ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր երկաթուղային հաղորդակցության զարգացման անհրաժեշտությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |