Քորիան Ուորթման-Կուլ. Քրիստոնեական արժեքները ԵԺԿ-ի հիմքն եմ կազմում

Քորիան Ուորթման-Կուլ. Քրիստոնեական արժեքները ԵԺԿ-ի հիմքն եմ կազմում

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությանը` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամագրվելու գործընթացի սկզբնավորման առիթով: Նորին Սրբությունը նշել է, որ քրիստոնեական հավատի և բարոյականության վրա խարսխված մեր և եվրոպական արժեքների նույնությունն ավելի դյուրին պիտի դարձնի Հայաստանի կուսակցությունների և ԵԺԿ-ի միջև նախանշվող համագործակցության իրականացումը:

Ապա ԵԺԿ փոխնախագահ Եվրախորհրդարանի պատգամավոր Քորիան Ուորթման-Կուլը պատվիրակության անդամների անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` անդրադառնալով պատվիրակության փաստահավաք առաքելությանը: Իր խոսքում նա կարևորությամբ ընդգծեց նաև, որ քրիստոնեական արժեքները ԵԺԿ-ի հիմքն եմ կազմում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---