Հայտնի են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նոր տնօրենները

Հայտնի են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նոր տնօրենները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, իսկ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է բանասիրական գիտությունների դոկտորՎազգեն Համբարձումյանը: Ընտրություններն անցել են փակ քվեարկությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։

2000-2010թթ. Ա. Սաղյանն աշխատել է որպես «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, 2010թ-ից` որպես ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Աշոտ Սաղյանը զբաղվում է հետևյալ գիտական ուղղություններով` ոչսպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկ սինթեզ, կենսաբանորենակտիվ միացությունների անջատում եւ մաքրում, կենսաբանորեն ակտիվ պեպտիդներիսինթեզ եւ հետազոտում: Տպագրել է 229 աշխատանք, 1 մենագրություն, 1 դասագիրք և 4 մեթոդական աշխատանքներ: Ունի 11 ԽՍՀՄ հեղինակային իրավունք եւ 8 ՀՀ արտոնագիր:

2004թ. բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար Սաղյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2002թ.` Չինաստանում կենսատեխնոլոգիայի զարգացումը խթանելու համար` ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի, 2001թ. ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրված լուրջ արդյունքների համար արժանացել է Եվրոմիության Դեկարտիանվան մրցանակի:

Վազգեն Համբարձումյանի հիմնական աշխատանքները նվիրված են հայոց լեզվիպատմությանը, համեմատական լեզվաբանությանը, բառարանագրությանը,աղբյուրագիտությանը: Վազգեն Համբարձումյանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրություններն են` «Ակնարկներ հայ բառարանագիտությանպատմության», «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության», «Լատինական հայերենի պատմություն»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---