ՀԿԵ-ն ու ՀՀ ԱԻՆ մտադիր են զարգացնել համագործակցությունը երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման ոլորտում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոն, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը:

Իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդոլլինը նշեց, որ Ընկերության և Նախարարության միջև հաստատվեց բավականին արդյունավետ երկխոսություն և հայտնեց, որ համոզված է այդ երկխոսության զարգացման մեջ: Նա հայտնեց, որ «ՀԿԵ»-ն սերտ համագործակցում է փոխադրման գործընթացը կազմակերպող կառույցների հետ, պահպանում է երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում գործող պետական չափանիշները, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության ապահովության նորմերը: «Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ բազայի շրջանակներում: Մենք ցանկանում ենք օգտագործել մեր և Նախարարության տրամադրության տակ գնվող ռեսուրսներն ի շահ Հայաստանի Հանրապետությանը և երկրի բնակիչների», - ասաց գլխավոր տնօրենը:

Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանը նշեց Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը: Նախարարության ղեկավարը նշեց, որ ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ ծրագրեր ունեն իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման և երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման բնագավառում:

Նախարարը «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Ճգնաժամային կենտրոնի աշխատանքը և երկաթուղուն սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի հսկողության ծրագրերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---