Հայաստանի տրանսպորտի նախարարությունում քննարկել են ՀԿԵ աշխատանքը![]() 1 դեկտեմբերի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, քննարկմանը մասնակցել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Րեշեդնիկովի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորած պատվիրակության անդամները, ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Օրակարգում ընդգկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց մեծ մասի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ մնացածը հավելյալ կքննարկվի: Հիմնական քննարկվող հարցերի թվում են եղել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ուղևորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, երկաթուղու փոխադրումների ծառայությունների սակագների սահմանման փոփոխման, կոնցեսիոն ակտիվների դուրս գրման, պայմանագրի գործունեության դադարեցման ժամանակ գույքի վերադարձմանն առնչվող հարցերը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |