Արմավիրի մարզում հրետանային արկեր են հայտնաբերվել

Արմավիրի մարզում հրետանային արկեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին`ժամը 15.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջակատը: Դեպքի վայր ժամանած ՊՆ ինժեներասակրավորային խումբը զինամթերքի զննության արդյունքում պարզել է, որ դրանք 3 հրետանային արկեր են, որից 2-ը` 100մմ տրամաչափի (մարտական վիճակում), 1-ը` 120մմ (չգործարկված):

Հայտնաբերած զինամթերքը տեղափոխվել է զորամաս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---