«HSBC Բանկ Հայաստանը» աջակցում է բնության դեսպաններին ի դեմս դեռահասերի

«HSBC Բանկ Հայաստանը» աջակցում է բնության դեսպաններին ի դեմս դեռահասերի

PanARMENIAN.Net - «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, ինչպես նաև WWF հայկական գրասենյակի և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ աջակցությամբ նախաձեռնվել է «Հայ դեռահասները՝ հանուն էկոլոգիայի» ծրագիրը (ecoyouth.info): Երևանում դեկտեմբերի 14-ին կայացել է ծրագրի շրջանակներում հայտարարված էկոլոգիական թեմայով Էսսեների մրցույթի մասնակիցների պաշտոնական պարգևատրումը: Վերջինիս մասնակցել են 108 աշակերտներ, որոնց աշխատանքներից ընտրվել են լավագույն 20-ը:

«Ուրախ եմ, որ HSBC, ներկայացված լինելով Հայաստանում, աջակցում է շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ մենք ոչ միշտ ենք նրան արժանի ուշադրություն դարձնում: Հուսով եմ, որ մեր դեռահասները կդառնան բնության դեսպաններ: Մեր նպատակն է, որ երեխաները մտածեն նրա շուրջ, թե ինչ է պետք անել բնությունը պահպանելու համար»,- ասել է HSBC Բանկ Հայաստանի մարքեթինգի մենեջեր Մարիամ Ադամյանը՝ շնորհակալություն հայտնելով աշակերտներին և ուսուցիչներին՝ ծրագրին մասնակցելու համար:

Իր հերթին WWF հայկական գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը հավելել է, որ եթե մարդիկ շարունակեն վատնել բնական ռեսուրսներն այն ծավալով, որով այժմ սպառումը կատարվում է, ապա 50 տարի անց դրանք վերականգնելու համար 2 մոլորակների կարիք կզգացվի: «Այսօր մենք օգտագործում ենք 30%-ով ավելի շատ ռեսուրսներ, քան մեր մոլորակը կարող է վերականգնել»,- ընդգծել է նա:

Ծրագիրն անցկացվել է Հայաստանի 5 մարզերում՝ Շիրակում, Վայոց Ձորում, Լոռիում, Սյունիքում և Տավուշում, ինչպես նաև Երևանում: Դրան մասնակցել են մոտավորապես 207 աշակերտ և 59 ուսուցիչ՝ 35 միջնակարգ դպրոցներից: Ծրագրի շրջանակներում պատրաստվել և կիրառվել է »Մեկ մոլորակ, մեկ կենսակերպ» ուսումնական ձեռնարկը, որտեղ ներկայացված է սահմանափակ ռեսուրսների օգտագործման ռացիոնալ մոտեցումը:

6  14.12.11 - "HSBC Բանկ Հայաստան"-ի կողմից հովանավորվող «Հայ դեռահասները` հանուն Էկոլոգիայի» ծրագրի արդյունքների հադիսավոր ամփոփումը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---