Այս տարի հայերը ծրագրում են ամանորյա նվերների համար ծախսել միջինում 20-30 հազար դրամ

Այս տարի հայերը ծրագրում են ամանորյա նվերների համար ծախսել միջինում 20-30 հազար դրամ

PanARMENIAN.Net - Այս տարի հայերը ծրագրում են ամանորյա նվերների համար ծախսել միջինում 20-30 հազար դրամ ($80)՝ հաշվի առնելով, որ մեկ մարդու միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Համաձայն PanARMENIAN.Net ի անցկացրած հարցման տվյալների, չափահաս և բարձր տարիքի քաղաքացիների ուշադրության կենտրոնում այս տարի ձմեռային աքսեսուարներն են՝ գլխարկներ, շարֆեր և այլ պարագաներ: Սա խոսում է այն մասին, որ այս տարի՝ նախորդի համեմատ, ձմեռը Հայաստանում ավելի ցուրտ է:

Այնուամենայնիվ, ավանդական նվերների թվում են հուշանվերները, այդ թվում նաև տարվա խորհրդանիշը՝ վիշապը, շպարի պարագաները, օծանելիքը, ավելի հազվադեպ՝ տեխնիկա, էլեկտրական պարագաներ և այլն:

Հարցվածների ընդամենը մեկ տոկոսն է հայտարարել, որ երբեմն վերանվիրում են ստացված նվերները: Ի դեպ,կանայք դա տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ են անում, իսկ տարեցներն էլ ի համեմատ երիտասարդների են ավելի հաճախ այդպես վարվում:

Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել հատկապես հայ կանանց և աղջիկներին, ովքեր սիրում են իրենք իրենց նվեր մատուցել՝ գնելով գեղեցիկ զգեստ և բիժուտերիա: Նրանցից ետ չեն մնում նաև տղամարդիկ, ովքեր պարծենալու են իրենց նոր բլուզներով:

Հարցման արդյունքում, միջինում, յուրաքանչյուր հայ իր ծանոթներին ու հարազատներին 6-7 նվեր է մատուցում, իսկ ինքը ստանում է, միջինում, 4-5 նվեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---