Տեղի է ունեցել «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հայագետ, ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը։ Այն հայագիտական աշխատություն է։ Հեղինակն ավելի քան 20 տարի զբաղվում է հայագիտությամբ, առաջին հայագիտական հոդվածը տպագրել է 1987 թվակականին։

«1996թ. երկար պրպտումներից հետո 400-էջանոց մի գիրք գրեցի, և տեսա, որ ինձ այն չի բավարարում, որովհետև հասկացա, որ գնացել եմ այն ճանապարհով, որով գնում են բոլորը։ Այդ 400 էջի մեջ ես չտեսա այն խոսքը, որ միայն իմն էր, և սկսեցի փնտրել, թե ինչ ուղղությամբ է պետք ընթանալ։ Երկար պրպտումներից հետո ես հանգեցի եզրակացության, որ այդ նյութը հայկական ժայռապատկերներն են, որոնք որպես հնագիտական նյութ ամենահինն են ու ամենաամբողջականը։ Ժայռապատկերներից կարելի է նոր հավելյալ ինֆորմացիա քաղել հայ ժողովրդի պատմության, ծագումնաբանության և մյուս հարակից հարցերի վերաբերյալ։ Մի քանի տարիների ընթացքում այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփեցի երեք գրքերում» ,- ասել է Համլետ Մարտիրոսյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---