Կարեն Զադոյանը վերընտրվեց հայ-կազակական միավորման գլխավոր ատաման

PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը վերընտրվեց «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» գլխավոր ատաման: Ատամանի ընտրությունները տեղի են ունեցել այսօր` դեկտեմբերի 24-ին միավորման համաժողովի ընթացքում: Նա եղել է միակ թեկնածուն: Ընտրությունն անցավ բաց քվեարկությամբ, բոլորը կողմ քվեարկեցին:

Զադոյանը գլխավորում է միավորումը հենց հիմնադրման պահից` 1999 թ-ից:

Համագումարին ներկա էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ:

«Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորումը» (ԲՀ ՄՀԿՄ) ոչ պետական, ինքնավար եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում: Բարի կամքի անդամության հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը, օգտագործելով ազգային դիվանագիտության հնարավորությունները, ձգտում է ծառայել բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի կազակության հետ կապերի ամրապնդման, բազմակողմանի համագործակցության զարգացման գործին: Ներկայումս ԲՀ ՄՀԿՄ-ին 5 հազար հոգի է անդամակցում, այդ թվում` ՀՀ քաղաքացի ավելի քան 4000 տոհմական կազակներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---