ՀԳՄ-ի եկող տարվա ծրագրերը սևեռվելու են հայ գրատպության 500-ամյակին

ՀԳՄ-ի եկող տարվա ծրագրերը սևեռվելու են հայ գրատպության 500-ամյակին

PanARMENIAN.Net - Հայաստանի գրողների միության 2012 թ-ի ծրագրերն ուղղված են լինելու հայ գրատպության 500-ամյակին, մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:

Նրա խոսքով եկող տարի ամեն ամիս միությունը ընդունելու է տարբեր երկրների գրողների պատվիրակությունների, ինչպես նաև պատվիրակություններ կուղարկի արտերկիր: Բացի հանդիպումներից, միությունը պատրաստվում է թարգմանել մի շարք հեղինակների ստեղծագործություններ հայերերն, իսկ հայ ժամանակակից գրականության նմուշները կթարգմանվեն օտար լեզուներով: Արդեն տպարան են հանձնված գերմաներենով պոեզիայի թարգմանություն, ինչպես նաև գերմաներենով և ֆրանսերենով արձակներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---