ԱՄՆ պետդեպարտամենտ. Մենք կպահանջենք Իրանից անհապաղ ազատ արձակել մահապատժի ենթարկված ամերիկացի քաղաքացուն![]() 10 հունվարի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Եթե հաստատվի լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Ամիր Միրզա Հեկմաթիի մահապատժի դատավճռի մասին ինֆորմացիան, պետդեպարտամենտը Իրանից կպահանջի նրա շուտափույթ ազատ արձակումը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցոիմ հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ըստ նրա, ԱՄՆ առայժմ այդ դատավճռի ճշմարտացիության մասին պաշտոնական տեղեկատվություն չունի: «Մենք փորձում ենք կապ հաստատել Հեկմաթիի հետ Թեհրանում գործող իրավապաշտպան ընկերության միջոցով, սակայն դա մեզ առայժմ չի հաջողվել»,-ընդգծել է նա: Նուլանդը նաև նկատել է, որ ԱՄՆ վարկածով, Հեկմաթիին առաջադրված բոլոր մեղադրանքները նախապես ծրագրված են եղել իրանական իշխանությունների կողմից: Նախօրեին, իրանական դատարանը ԱՄՆ քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԿՀՎ հետ համագործակցության մեջ և նրան դատապարտել պատժի բարձրագույն ձևի` մահապատժի, ավելի վաղ հայտնել է ՌԻԱ Նովոստից` հղելով Agence France Presse-ը: «Ամիրա Միրզա Հեկմաթին, ով մեղավոր է ճանաչվել հակառակորդ երկրի համար աշխատելու և ԿՀՎ համար լրտեսություն անելու մեջ, դատապարտվել է մահվան»,-հայտնում է Fars գործակալությունը: Իրանական ԶԼՄ դեկտեմբերի 17 հայտվել են մի տղամարդու ձերբակալության մասին, ով կասկածվում է ԱՄՆ օգտին լրտեսություն անելու մեջ, ինչպես նաև, որ նա հանդիսանում է ԿՀՎ անդամ: Իրանական հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն, այդ մարդը ավելի վաղ գտնվել է Աֆղանստանում «Բահրամ» ռազմաօդային բազայում: Արդյունքում իրանական ԶԼՄ տարածել են մի տեսահոլովակ, որտեղ ձերբակալվածը իրեն անվանել է Արիզոնա նահանգում ծնված Ամիր Միրզա Հեկմաթի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |