Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկել Ցեղասպանության մասին օրինագծին

Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկել Ցեղասպանության մասին օրինագծին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:

Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8 –ը ձեռնպահ են մնացել:

Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատում հունվարի 23-ին: Թուրքիան սպառնում է օրինագծի ընդունման դեպքում ամբողջապես խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---