Ռուբեն Զարգարյան. Ադրբեջանի նախագահի ելույթը փչացած ձայնապնակի տպավորություն է ստեղծում

Ռուբեն Զարգարյան. Ադրբեջանի նախագահի ելույթը փչացած ձայնապնակի տպավորություն է ստեղծում

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում բարեկեցության, կայունության և խաղաղության ապահովում, ԼՂՀ և Ադրբեջանի կարծիքով, դա է կարևոր`Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:

Ադրբեջանի նախագահ Ալիեվը ելույթ է ունեցել 2011թ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և 2012թ գալիք խնդիրներին առնչվող կառավարության նիստում: Նա հայտարարել է, նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունը, որ «երբեմն արդարությունը խախտվում է, որ անարգանք է ցուցաբերվում միջազգային իրավունքների նորմերի նկատմամբ, քանի որ դրանք չեն պահպանվում»: Դա կարող էր և պետք է լիներ ինքնաքննադատություն: Սակայն, ցավոք, ամբողջ հետագա ճառը վկայում է այն մասին, որ հենց Ադրբեջանն է շարունակաում ԼՂՀ ճանաչման գործընթացի ձգձգումը, որ Բաքուն բացահայտ ձևով ցուցադրում է միջազգային իրավունքի նորմերի խախտում: Այն միչ օրս չի զղջացել ռազմական հանցագործությունների և ցեղասպանության քաղաքականության համար: Անգամ հակառակը, ծրագրում է նոր պատերազմ և ԼՂՀ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ»,-ընդգծում է Զարգարյանը:

Խորհրդականի կարծիքով, նրանք, ովքեր Ադրբեջանի նախագահի համար ելույթ էին գրել, վատ իրավիճակի մեջ են դրել նրան»: Ինչպես ընդգծել է Զարգարյանը, «միջազգային իրավունքի բոլոր նորմերն առանց բացառության, նմանատիպ հակամարտությունների լուծման ժամանակակից միջազգային իրավակիրառական փորձը ցույց է տալիս ԼՂՀ անկախության ճանաչման անխուսափելի անհրաժեշտությունը»:

Վերջում Զարգարյանը հավելել է. «Ցավոք, Ադրբեջանի նախագահի ելույթը կազմվել է ադրբեջանական պրոպագանդայի և փիարի ամենավատ ավանդույթներով, և փչացած ձայնապնակի տպավորություն է թողնում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---