«Ակոսի» խմբագրության առջև մադկանց հսկայական քանակի պատճառով կապ չկա

«Ակոսի» խմբագրության առջև մադկանց հսկայական քանակի պատճառով կապ չկա

PanARMENIAN.Net - 2007թ. սպաված Հրանտ Դինքի կողմնակիցների ակնկալիքները գերազանցեցին բոլոր սպասելիքները, քանի որ այս տարի Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի խմբագրության առջև հավաքված մարդկանց քանակը հասնում է հարյուր հազարի:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի աղբյուրը Ստամբուլում, ցույցի մասնակիցների հստակ քանակն անհայտ է, սակայն գրեթե բոլոր հարակից փողոցները լցված են մարդկանցով: «Մարդկանց մեծ քանակի պատճառով կապի հետ խնդիրներ են առաջանում: Կապ հաստատել հաջողվում է միայն խմբագրությունից հառանալով»:

Ըստ աղբյուրի, մարդիկ վանկարկում են իշխանություններին անարդարության մեջ դատապարտող կարգախոսներ: «Թաքսիմ հրապարակից դեպի «Ակոս» թեթրի խմբագրություն երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Դինքի հիշատակը: Այնուհետև, խմբագրության պատշգամբից ելույթ ունեցան «Դինքի բարեկամները» կազմակերպության ներկայացուցիչներն, ինչպես նաև Դինքի ընտանիքի անդամները»,-հաղորդում է աղբյուրը:

2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվեց հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---