ԱՄՆ հայերը ջավախահայերին օգնելու ծրագիր են մշակում

ԱՄՆ հայերը ջավախահայերին օգնելու ծրագիր են մշակում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը, մասնավորապես Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ջավախահայերին օգնելու ծրագիր են մշակում: Ինչպես հայտնում է հանձնախմբի մամլո ծառայությունը, կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլու հետ:

«Վրաստանի իշխանությունները շահագրգռված են, որ այդ շրջանը զարգանա և ողջունում են համագործակցությունը ԱՄՆ իշխանությունների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հետ»,-ասել է դեսպանը:

Դեռ 2011թ. աշնանը Խաչիկյանը մեկնել էր Ջավախք մի խումբ ամերիկահայերի հետ իրավիճակին ծանոթանալու համար: Ծրագրի հիմնական նպատակն է աշխատատեղերի ստեղծումը Ջավախքում: «Մենք հուսով ենք, որ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ արդյունավետ կլինի»,-ասել է Խաչիկյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---