Ո՞վ է փորձում վստահեցնել Ալլահշուքյուր Փաշազադեին, որ «հայերը երբեք չեն դառնա Վրաստանի բարեկամները»

Ո՞վ է փորձում վստահեցնել Ալլահշուքյուր Փաշազադեին, որ «հայերը երբեք չեն դառնա Վրաստանի բարեկամները»

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության պետ Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում Վրաստան-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Ֆրիդոն Տոդուայի հետ հանդիպմանը հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ՝ թե «Հայաստանն ու հայերը երբեք չեն դառնա Վրաստանի բարեկամները», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Փաշազադեն նշել է, որ «վրաց-ադրբեջանական հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են եղել, ինչը դրական է ազդում երկրների զարգացման վրա»: «Մինչ Բաքվում հունվարյան ողբերգությունը խորհրդային բանակը 1989թ. ապրիլի 9-ին նույնպիսի ողբերգություն սարքեց Վրաստանում»,-ասել է Փաշազադեն՝ հավելելով, որ «Հայաստաննն ու հայերը երբեք չեն դառնա Վրաստանի բարեկամները»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---