Թուրքերը մեկնում են Փարիզ`ցեղասպանության օրինագծի դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար![]() 21 հունվարի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21 Փարիզում ծրագրված է անկացնել թուրքական կազմակերպությունների բազմահազարանոց երթ` Սենատում ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ: Երթին մասնակցելու են հրավիրվել Եվրոպայի բոլոր թուրքական կազմակերպությունները, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ը: «Գերմանիայից ժամանելու է թուրքերին փոխադրող 75, Հոլանդիայից` 50, Բելգիայից` 40 և Անգլիայից` 15 ավտոբուս: Ֆրանսիայի մյուս քաղաքներից ևս սպասվում են 506 ավտոբուսներ: Կլինեն նաև մարդիկ, ովքեր կժամանեն արագընթաց գնացքներով և իրենց ավտոմեքենաներով: Սպասվում է, որ Փարիզ կժամանի նվազագույնը 35 հազար մարդ»,-ընդգծել է «Ֆրանսիա-Թուրքիա» ասոցիացիայի համակարգող կոմիտեի ներկայացուցիչ Հիկմեթ Թյուրքը: Երթը կավարտվի Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ ժամը 17:00-ին: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը օրինագիծը կքննարկի հունվարի 23: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |