ANCA-ն կոչ է արել Բարաք Օբամային կատարել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր խոստումը

ANCA-ն կոչ է արել Բարաք Օբամային կատարել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր խոստումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև նախագահ Օբամայի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տարածված ուղերձում հանձնախմբի անդամները կոչ են արել Բարաք Օբամային կատարել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը:

«ԱՄՆ քաղաքական գործիչները թույլ տվեցին Անկարային խոչընդոտել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Հաշվի առնելով Ֆրանսիայի գործողությունները՝ կոչ ենք անում նախագահին կյանքի կոչել իր խոստումը»,-ասվում է ուղերձում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---