Ադրբեջանը ցանկանում է, որ Ֆրանսիայի կառավարությունը ետ կանգնի «սխալ ճանապարհից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը դատապարտում է Ֆրանսիային ու կոչ է անում նրան կառուցողակն դիրքորոշում որդեգրել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Նա նշել է, որ եթե Ֆրանսիան փորձում է արդարության առաջատար լինել, ապա պետք է առաջին հերթին իրավական գնահատական տա այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»:

«Սենատի որոշումը սպառնում է խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին ու պատմական հետազոտություններին: Հետագայում պատմական հետազոտությունների ժամանակ այդ հարցը կարող է լուրջ տարակուսանք առաջացնել: Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը ետ կանգնի «սխալ ճանապարհից»,-ասել է Ասլանովը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---