Վալերի Բուայեն հայերի հետ տոնել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը

Վալերի Բուայեն հայերի հետ տոնել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակներից և նախաձեռնողներից մեկը` Ֆրանսիայի իշխող կուսակցությունից պատգամավոր Վալերի Բուայեն տեղի հայ համայնքի հետ միասին տոնել է օրինագծի ընդունումը: Այդ մասին Բուայեն գրում է Facebook-ում իր էջում:

«Շատ քաղաքական գործիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ և արվեստագետներ հավաքվել էին, որպեսզի նշեին օրինագծի ընդունումը»,- հայտնել է թուրքական Hurriyet-ին Բուայեի օգնականը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան չափազանց ցավոտ ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---