Ահմեդօղլու. Սոչիի հանդիպումը կարող է բեկումնային ելակետ դառնալ կարգավորման համար

Ահմեդօղլու. Սոչիի հանդիպումը կարող է բեկումնային ելակետ դառնալ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում կարող է բեկումնային ելակետ դառնալ ղարաբաղյան կարգավորման համար: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:

«Չնայած նրան, որ բազում փորձագետներ, այդ թվում հայ, հայտարարում են Սոչիի հանդիպման ձախողման մասին, ես գտնում եմ, որ առաջիկայում մենք կդառնանք միջնորդների ձևաչափի փոփոխության ու կարգավորման կոնկրետ քայլերի ականատեսները:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը նախագահական ընտրությունների շեմին վկայում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան կշարունակի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, առավել ևս, որ մինչ ընտրությունները մնացած ժամանակը դա թույլ է տալիս»,-հայտարարել է Ահմեդօղլուն: Ըստ նրա, Սոչիի հանդիպումը լրջորեն տարբերվում է նախագահների նախորդ հանդիպումներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---