Ռուսական ընկերությունը թանկ է վճարել երկու հայ բանվորների աշխատանքի ընդունելու համար![]() 27 հունվարի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ռոստովի «Մոնոլիտստրոյ» ԲԲԸ ընկերությունը տուգանվել է 500 հազար ռուբլիով՝ երկու օտարերկրացի քաղաքացիների ապօրինաբար աշխատանքի ընդունելու համար: Ստուգման համար հիմք է ծառայել քրեական գործի հարուցումը ՀՀ քաղաքացու հանդեպ, որն աշխատում էր ընկերությունում: Նրան կասկածում էին տարեց մի կնոջ վրա ավազակային հարձակում գործելու համար: Ռոստովի «Մոնոլիտստրոյ» ԲԲԸ ընկերությունը, չունենալով համապատասխան թույլտվություն, աշխատանքի է ընդունել ՀՀ այդ քաղաքացուն: Նույն հիմունքներով ընկերությունում աշխատում էր նաև մեկ հայ քաղաքացի: Փաստի առնչությամբ վարչական իրավախախտումների գործ է հարուցվել ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով: Շրջանային դատարանի որոշմամբ իրավաբանական անձը ենթարկվել է պատասխանատվության՝ 500 հազար ռուբլի տուգանքի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |