Հրանտ Դինքի սպանությունից հետո գաղտնի կերպով անհետացել են հանցագործության հետ կապված կարևոր փաստաթղթեր

Հրանտ Դինքի սպանությունից հետո գաղտնի կերպով անհետացել են հանցագործության հետ կապված կարևոր փաստաթղթեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի Պետական հսկիչ պալատն ավարտել է մեկ տարի առաջ սկսած հետաքննությունը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Հանձնաժողովը, որը հետաքննությունը սկսել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ, ներկայացրել է 50 էջից բաղկացած զեկույց, որում ներկայացրել է Հրանտ Դինքի սպանության հետաքննության մանրամասները: Պարզվել է, որ սպանությունից անմիջապես հետո գործի հետ կապված որոշ փաստաթղթեր պարզապես անհետացել են, որոշ մասն էլ ներկայացված է միայն պատճեններով: Իսկ որոշ փաստաթղթերում փոփոխված է ամսաթիվը, հաղորդում է Cumhuriyet-ը:

Հունվարի 25-ին Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը որոշել է հետաքննություն վարել Հրանտ Դինքի սպանության փաստի առթիվ հարուցված գործի` վերջերս ավարտված դատավարությամբ զբաղված դատավորի և դատախազի առնչությամբ:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---