ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսևը

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսևը

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Դիտորդ խորհրդի որոշմամբ 2012թ. փետրվարի 1-ից Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսևը:

Յուրի Գուսևը աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից, հանդիսանալով Մոսկվայում Գլխամասային բանկի աշխատակից: Միաժամանակ 2009 թվականից ղեկավարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը:

«ՎՏԲ գլխամասային բանկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վալերի Օվսյաննիկովին Խմբի բիզնեսի զարգացման մեջ ներդրում կատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն արդյունքները, որոնց ՎՏԲ-Հայաստան Բանկին հաջողվել է հասնել նրա ղեկավարության ներքո 2007 թվականի մարտից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում: Վալերի Օվսյաննիկովին մաղթում ենք հաջողություններ իր նոր նախագծերում»,- նշեց ՎՏԲ վարչության անդամ Օլգա Դերգունովան:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---