Ղուլուսի Ղըլինչ. Եթե Ֆրանսիան իրեն հարգում է, ինքը կմտածի ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս գալու մասին![]() 30 հունվարի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Ֆրանսիան ցույց տվեց իր անարդարցի դիրքորոշումը և շարունակում է նույն ոգով: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Ղըլինչը թուրք-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված խորհրդաժողովում: Ըստ նրա, պաշտոնական Փարիզը միջնորդից վերածվել է հակամարտության կողմերից մեկին սատարողի»,-ասել է նա: Դեսպանը նշել է, որ Թուրքիան կբարձրացնի այդ հարցը ԵԱՀԿ-ում, այլ միջազգային կազմակերպություններում: «Եթե Ֆրանսիան հարգում է իրեն, նա ինքը պետք է մտածի ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս գալու մասին»,-ասել է դիվանագետը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |