Մալթայում առաջին անգամ Հայաստանի դեսպան է նշանակվել

Մալթայում առաջին անգամ Հայաստանի դեսպան է նշանակվել

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը Մալթայի Հանրապետությունում նախագահ Ջորջ Աբելային է հանձնել իր հավատարմագրերը: Զրույցի ժամանակ քննարկվել է հայ-մալթական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ջորջ Աբելան ողջունեց Մալթայում առաջին անգամ ՀՀ դեսպանի նշանակումը և հույս հայտնեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Նույն օրը Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ֆրենդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-մալթական խորհրդարանական կապերի խթանման, փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր: Մալթա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպեց նաև իր կեցավայրում Մալթայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---