Երևանում բացվելու է «Հայ տպագիր գիրքը և հայ գեղարվեստական գրականությունը» գիտաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում այսօր մեկնարկելու է «Հայ տպագիր գիրքը և հայ գեղարվեստական գրականությունը» հանրապետական գիտաժողովը ` նվիրված հայ գրատպության 500-ամյակին, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Բացման և ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Գիտաժողովի 2 նիստերին ներկայացվող 15 զեկույցներում մասնակիցները կանդրադառնան գուտենբերգյան շրջանի հայ գրատպությունից մինչև մեր օրերի հրատարակություններին ու գրքարվեստին: Մասնավորապես կհնչեն.

«Մաշտոցյան գրերը գուտենբերգյան շրջանի հրատարակություններում», «Հայ բանաստեղծությունը Հակոբ Մեղապարտի հրատարակություններում», «Իսահակյանը և գիրքը», «Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանը» , «Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի երկերի հրատարակությունները» և այլ զեկուցումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---