Ժիրինովսկի. Եթե Երևանն ու Բաքուն չհամաձայնեն մտնել ՌԴ կազմի մեջ, մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը

Ժիրինովսկի. Եթե Երևանն ու Բաքուն չհամաձայնեն մտնել ՌԴ կազմի մեջ, մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - ՌԼԴԿ ղեկավար, ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Նրա կարծիքով` Հայաստանն ու Ադրբեջանը առանց Ռուսաստանի չեն կարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ուստի նրանք պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ` որպես Անդրկովկասյան դաշնային երկրամաս: ԱՊԱ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «դաշնային երկրամասի կառավարումը, հաշվի առնելով բնակչության ավելի մեծ քանակը, պետք է տրամադրվի Ադրբեջանին, իսկ ղեկավարի տեղակալները կարող են ընտրվել հայերից»: «Եթե Ադրբեջանն ու Հայաստանը չհամաձայնեն այդ առաջարկին, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը այնպես, ինչպես ճանաչեցինք Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` Ռուսաստանը չի ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե ճանաչենք, ապա կփչացնենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները: Հայաստանը մեզ անհրաժեշտ է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: Ադրբեջանին խանգարում է Թուրքիան: Եթե Թուրքիան չլիներ, ապա ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված կլիներ: Թուրքիան մեծ երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ: Նա հզոր բանակ ունի: Հայաստանը պաշտպանում է մեր սահմանը Թուրքիայից: Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է մեզ»,- նշել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---