Կոնգրեսականը Սումգայիթի ջարդերի մասին. Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու![]() 4 փետրվարի 2012 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վոլֆն ու Ջուդի Չուն հիշատակել են Սումգայիթում և Բաքվում տեղ գտած հայերի ջարդերը` ելույթ ունենալով Կոնգրեսում, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ): Կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան և շարունակվող սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի հասցեին: «Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու»,- հայտնել է Վոլֆը: Կոնգրեսականներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ դժվարությունների միջով անցան, այդ թվում` ջարդերը Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր) և Բաքվում (1990թ. հունվար): Ջուդի Չուն իր հերթին նկատել է, որ բռնության դրդած տրամադրությունները շարունակում են տեղ գտնել Ադրբեջանում:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |