Թուրքիայում հողին են հավասարեցրել հայկական գերեզմանոցը

Թուրքիայում հողին են հավասարեցրել հայկական գերեզմանոցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մալաթիա քաղաքի հայերի միությունը քաղաքապետարանի թույլտվությամբ սկսել էր վարչական շենքի ու հոգեհանգստյան արարողությունների կատարման համար նախատեսված շինության շինարարությունը հայկական գերեզմանոցի հարևանությամբ:

Սակայն, ինչպես հայտնում է CNNturk-ը, քաղաքապետարանի տեխնիկան ամբողջությամբ քանդել է հայկական գերեզմանոցը: Ըստ քաղաքապետի, կատարվածը աշխատակիցների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև թյուրիմացության արդյունք է: Ըստ նրա, բանվորները պետք է միայն քանդեին շենքի տանիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---