Արմեն Պողոսյան. ՀՀ քաղաքացիների եկամուտները ետ են մնում գնաճի մակարդակից

Արմեն Պողոսյան. ՀՀ քաղաքացիների եկամուտները ետ են մնում գնաճի մակարդակից

PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքացիները եկամուտները չեն հասցնում համապատասխանել գնաճին, փետրվարի 6 Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Քաղաքակիրթ աշխարհում 3-4 տոկոս գնաճի դեպքում քաղաքացիների եկամուտն աճում է 5-7 տոկոսով, ուստի գնաճը չի անդրադառնում բնակչության վրա»,-ասել է նա:

Այս առնչությամբ նա ընդգծել է պաշտոնական տվյալները, որոնց համաձայն Հայաստանում մսամթերքի գինն աճել է 10, կաթնամթերքը` 7, շաքարավազը` 35 տոկոսով: Արմեն Պողոսյանն ընդգծել է, որ Հայաստանում սպառողական զամբյուղը 55 տոկոսով բաղկացած է սննդամթերքից, իսկ 27 ոչ պարենային ապրանքներից:

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է որ «գնաճն ամենացավոտ երևույթն է» և դրա հաղթահարման համար կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը` տեղի արտադրանքը խրախուսելով և նոր աշխատատեղեր ստեղծելով:

2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 6.2% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:

2012թ. հունվարին 2011թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.8 տոկոս գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գնաճով (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 5.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.6%-ով, ծառայությունների սակագներինը`3.5%-ով:

2012թ. հունվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 112.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 119.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 105.1%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---