Հադրութի զորամասերից մեկի զինվորը մահացու վիրավորվել է

Հադրութի զորամասերից մեկի զինվորը մահացու վիրավորվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հաղորդում են, որ վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---