Բաղիշը վստահ է, որ ոչ մի ուժ չի կարող իրեն ձերբակալել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բաղիշը վստահ է, որ ոչ մի ուժ չի կարող իրեն ձերբակալել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

PanARMENIAN.Net - ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղիշը արտահայտվել է իր հանդեպ Շվեյցարիայում սկսված դատավարության մասին: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Բրյուսել ուղևորվող նախարարը օդանավակայանում լրագրողներին ասել է, որ հանդես կգա մամուլի համար այցի ընթացքում:

«Ցյուրիխի հարգելի դատախազը կարող է զուր ժամանակ չվատնել հետաքննության վրա: Այն ժամանակ ես հայտարարեցի, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն: Այժմ ես դա կրկնում եմ: Ես, ինչպես և դուք, իմացա այդ մասին ԶԼՄ-ներից: Ոչ մի ուժ չի կարող ձերբակալել Թուրքական Հանրապետության այս կամ այն նախարարին»,-ասել է նա:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

Որոշ տվյալների համաձայն, հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել: 2007թ. մարտին թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեղադրանքով: Փերինչեկը բողոքարկեց որոշումը, սակայն 2007թ. Շեվյցարիայի դաշնային դատարանը դատավճիռը անփոփոխ թողեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---