Սամվել Նիկոյանը հանդիպել է Ալավերդիից ու Արթիկից եկած ուսանողների հետ

Սամվել Նիկոյանը հանդիպել է Ալավերդիից ու Արթիկից եկած ուսանողների հետ

PanARMENIAN.Net - «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 7-ին հանդիպել է Հյուսիսային համալսարանի Ալավերդու և Արթիկի բաժանմունքների ուսանողների հետ:

ԱԺ տեղեկատվության հետ միջոցների վարչությունից հայտնում են, որ Նիկոյանը համալսարանականներին պատմել է խորհրդարանի հիմնական` օրենսդրական և վերահսկողական գործառույթների մասին, ներկայացրել իշխանության երեք թևերի միջև գործող հավասարակշռումների և զսպումերի` Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմները:

ԱԺ նախագահը կարևոր է համարել այն, որ հասարակական կարծիքները բախվեն հենց խորհրդարանում և ոչ թե հրապարակներում կամ փողոցներում, ինչը և պառլամենտարիզմի էությունն է:

Մինչ ԱԺ ղեկավարության հետ հանդիպումը, ուսանողները ներկա են եղել Ազգային ժողովի լիագումար նիստին: «Բաց դաս» ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի սաներն արդեն երրորդ անգամ էին այցելում խորհրդարան: Ուսանողների գնահատմամբ` այցը խիստ օգտակար է օրենսդիր մարմնի գործունեությունը պատկերացնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---